
FULL HOUSE
#ՔոՏունը Epson-ի հետ

Հանգստացեք տանը
Սովորեք տանը
Աշխատեք տանը
...Epson-ի հետ
Epson օգնականների շնորհիվ Ձեր տունը կվերածվի ոչ միայն լիարժեք աշխատանքային և ուսումնական միջավայրի, այլ նաև զվարճանքի իսկական կենտրոնի ողջ ընտանիքի համար:
EPSON «ՏՊԱԳՐԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ»
Տնային տպիչները կօգնեն լուծել աշխատանքային խնդիրները և թույլ չեն տա, որ երեխաները ձանձրանան: Տպեք ոչ միայն փաստաթղթեր, այլ նաև լուսանկարներ ընտանեկան ալբոմի համար, շաբլոններ ստեղծարարության համար, բաղադրատոմսեր, ուսումնական առաջադրանքներ և շատ ավելին:
«Epson տպագրական ֆաբրիկա» սերիայի տան համար նախատեսված բոլոր մոդելները մատակարարվում են թանաքի այնպիսի քանակությամբ, որը բավարար է 7 500 գունավոր և 4 500 սև-սպիտակ А41 ֆորմատի էջ տպելու համար: Միջինում ամսական 300 էջ տպելու դեպքում, տպիչի հաջորդ լիցքավորումը կպահանջվի կատարել միայն 3 տարի հետո:2
EPSON ՊՐՈՅԵԿՏՈՐՆԵՐ
Մի՛ մոռացեք աշխատանքային և հանգստյան ժամերի միջև բալանս պահպանելու անհրաժեշտության մասին: Epson-ի պրոյեկտորների օգնությամբ Ձեր տանը ստեղծեք հարմարավետ հանգստյան գոտի:
Կազմակերպեք ֆիլմերի և առցանց հեռարձակումների համատեղ դիտում և խաղացեք համակարգչային խաղեր Ձեր մտերիմների հետ՝ աչքերի համար առավել հարմարավետ եղանակով:
Գտեք Ձեր մոդելը՝ տան համար նախատեսված, մթնեցում և հատուկ էկրան չպահանջող պայծառ պրոյեկտորների շարքում:
EPSON ՍԿԱՆԵՐՆԵՐ
Երկար արձակուրդը հիանալի առիթ է ընտանեկան լուսանկարների արխիվը վերհանելու, մանկական նկարները և նամակները թվայնացնելու համար: Կիսվե՛ք բարի հուշերով Ձեր մտերիմների և ընկերների հետ:
Epson սարքերի լայն ընտրանիում կգտնվի սկաներ ցանկացած խնդիր լուծելու համար, իսկ պարզ մենյուն և ներկառուցված հարմարավետ ծրագրային ապահովումը ընտանիքի բոլոր անդամներին թույլ կտան արագ և առանց ավելորդ ջանքերի յուրացնել սկաներների հետ աշխատանքը:
ՈՐՏԵՂ ԳՆԵԼ
Մենք Ձեզ համար կազմել ենք լիազորված գործընկերների ցանկ, որոնցից կարող եք ձեռք բերել Epson սարքեր:
Առցանց խանութների ցանկը համալրվելու և թարմացվելու է, որպեսզի Դուք միշտ կարողանաք գտնել Ձեզ հետաքրքրող մոդելը:

ԱՆՑԿԱՑՐԵՔ ԺԱՄԱՆԱԿՆ ՕԳՏԱՎԵՏ
Մնացե՛ք իրադարձությունների կենտրոնում՝ մնալով տանը: Այցելեք վիրտուալ թանգարաններ, պատկերասրահներ և ցուցահանդեսներ, ընտրեք և լսեք առցանց դասախոսություններ, դիտեք թաթերական բեմադրություններ և համաշխարհային կինեմատոգրաֆի դասական ֆիլմեր՝ օգտակար նյութերի մեր հավաքածուից:
Կինո

Մարտի 16-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում նոր օգտատերերի համար գործում է զեղչ բաժանորդագրության համար. այժմ այն արժե ընդամենը մեկ ռուբլի: Զգալիորեն ավելացել է նաև անվճար ֆիլմերի դարանը:

30 օր անվճար ֆիլմեր և սերիալներ:

Վավերագրական ֆիլմերի կենտրոնի ֆիլմադարանն այժմ հասանելի է nonfiction.film առցանց հարթակում: Նոր օգտատերերին կինոթատրոնը նվիրում է նաև 10 օրվա անվճար բաժանորդագրություն:

ТНТ հեռուստաալիքի բոլոր նախագծերը հասանելի են Premier առցանց կինոթատրոնում միանգամայն անվճար: Անվճար օգտվելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել գրանցում և թարմացնել Premier հավելվածը՝ տեղադրելով ամենանոր տարբերակը:

հասանելի է ավելի քան յոթ հազար ֆիլմ կինոթատրոնի ֆիլմադարանից:

14 օրվա անվճար բաժանորդագրություն («Օպտիմում» սակագնով): Օգտվելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել @okkobro_bot կինոթատրոնի տելեգրամ-բոտին, որի միջոցով կստանաք հատուկ պրոմո-կոդ բաժանորդագրության համար:
Թատրոններ

Անվճար տեսաձայնագրություններ և հեռարձակումներ կայքում:

Ներկայացումների տեսաձայնագրությունները հասանելի են տեղադրելուց հետո երկու շաբաթվա ընթացքում (օպերան փակ է մինչև ապրիլի 19-ը):

Բոլոր արխիվային համերգների անվճար հասանելիություն BERLINPHIL պրոմո-կոդով (անհրաժեշտ է գրանցում):

Առցանց հեռարձակումները և տեսանյութերը հասանելի են պաշտոնական կայքում կամ YouTube-ալիքում:

Առցանց հեռարձակումներ կայքում:

Ամեն օր նոր տեսանյութեր արխիվներից՝ պաշտոնական YouTube ալիքում:
Թանգարաններ և ցուցահանդեսներ

Մոսկվայի գլխավոր պատկերասրահի վիրտուալ ցուցահանդեսներ:

Առցանց շրջագայություններ աշխարհի ավելի քան հիսուն թանգարաններով:

Աքսինիա Գոգի ֆիլմ-էքսկուրսիա՝ նկարահանված հեռախոսի տեսախցիկով, մեկ կադրով:

ММОМА լեկտորիումի դասընթացների, ցուցահանդեսների առցանց էքսկուրսիաների, «Արվեստների երկխոսություն» ամսագրի (2018 և 2019 թվականների թողարկումներ) հասանելիություն:
Գրքեր

Դասախոսություններ, փոդքաստներ, աուդիոգրքեր:

30 օրվա անվճար բաժանորդագրություն՝ աուդիոգրքեր ունկնդրելու համար:

Bookmate հավելվածի միջոցով կարելի է ստանալ Bookmate-ում «Գարաժ» թանգարանի հրատարակության գրադարանի անվճար հասանելիություն:

ծառայություն: Առցանց գրադարանի 70 գրքերի անվճար հասանելիություն կայքում և «Ալպինա» հրատարակչական խմբի հավելվածում:
Երեխաների համար

Մանկական ծրագրերի ունկնդրում՝ դիցաբանություն, ժողովրդական հեքիաթներ, հնադարյան քաղաքների առասպելներ և շատ ավելին:

Բոլոր դասընթացների անվճար հասանելիություն՝ հիմնական դպրոցական ծրագրի համաձայն:

Հարթակ, որում հավաքված են օգտակար և զվարճալի առաջադրանքներ նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար: Պարզապես ընտրեք և տպեք առաջադրանքներ ըստ տարիքի և տվեք դրանք երեխային:

«Վարդագույն ընձուղտ» հրատարակության և Ալյա Կոլմանովսկու համատեղ նախագիծ: Պոդքաստն արխիվային է, սակայն իր ակտուալությունը չի կորցրել:

Դասախոսություններ ռուսերեն և գերմաներեն լեզուներով և դասընթացներ խաղային տեսքով:
Ուսուցում

Դիզայներների և նկարազարդողների համար նախատեսված 46 առցանց դասընթացների անվճար հասանելիություն:

Ծրագրավորման, դիզայնի, կառավարման և մարքեթինգի անվճար դասընթացներ:

Ուսումնասիրեք գեղանկարչություն, կինո, պատմություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, մոդա և դիզայն:

Անվճար բաժանորդագրություն մինչև հուլիսի 31-ը՝ Եյլի, Սթենֆորդի և լավագույն այլ ԲՈՒՀ-երի, ինչպես նաև խոշոր ընկերությունների (օրինակ՝ Google-ի) դասընթացներին մասնակցելու համար:

STAYHOME պրոմո-կոդն ապահովում է մարքեթինգի և կառավարման թեմաներով 80 անվճար մինի-դասընթացների հասանելիություն:

Ավելի քան 300 անվճար դասընթացներ Ռուսաստանի առաջատար ԲՈՒՀ-երից:
Բիզնես

Microsoft կորպորացիան մարտի 10-ից ժամանակավորապես հանել է իր Teams կորպորատիվ հարթակի անվճար տարբերակի սահմանափակումները: Այժմ դրա օգտատերերը ստանում են 1 ՏԲ հիշողություն և կարող են տեսաձայնագրել տեսակոնֆերանսները: Առաջարկը գործում է մինչև 6 ամիս ժամկետով:

Անվճար սակագնի համար (Կենդանի ժապավեն, Չատ, Սկավառակ, Օրացույց, Խմբեր, Բիզնես գործընթացներ) այլևս չի գործում օգտատերերի քանակի սահմանափակումը:

Ծառայությունների անվճար հասանելիություն՝ առցանց կոնֆերանսներ և վեբինարներ անցկացնելու համար՝ տեսազանգերի տեսագրությունների պահպանման գործառույթով:

Myteam բիզնես մեսենջերի անվճար օգտագործում և Teambox ամպային գործիքի ավելի շատ անվճար ծառայություններ (Ընկերության ամպային սերվերներում գտնվող աշխատանքային ֆայլերի և արխիվների ընդհանուր հասանելիություն՝ համատեղ աշխատանքի համար):

Առք ու վաճառքի, վարձակալության, ծառայությունների մատուցման և այլ փաստաթղթերի և պայմանագրերի կոնստրուկտոր:

Hangouts տեսակոնֆերանսների ծառայության պրեմիում գործառույթների անվճար հասանելիություն (տեսակոնֆերանսներ 250 մասնակիցների համար, հեռարձակումներ, որոնց առավելագույն լսարանը կարող է հասնել մինչև 100 հազար հանդիսատես):
- Ռեսուրսի վերաբերյալ տվյալները հիմնված են Epson ընկերության մեթոդով կատարված չափումների վրա՝ ըստ ISO/IEC 19752 ստանդարտի տպման թեստային նմուշների, հաշվի չառնելով սարքի նախնական աշխատեցման համար անհրաժեշտ թանաքը:
- Կախված ռեսուրսի տվյալներից՝ մոտավոր հաշվարկն ամսական 180 գունավոր և 110 սև-սպիտակ փաստաթուղթ տպելու դեպքում: